2,500 ֏ – 3,000 ֏
Վեպում գործողությունները ծավալվում են Ֆրանսիայում ռեգենտության ժամանակաշրջանում (1715—1723)։ Պատմվում է ազնվական երիտասարդ դե Գրիյոյի կյանքի մասին։ Լինելով 17 տարեկան պատանի` նա Ամյենեում ավարտում է փիլիսոփայության բաժինը։ Ճեմարանում, որտեղ նա սովորում էր, ուներ նվիրված ընկեր` Տիբերժը, ով երեք տարով մեծ էր իրենից։ Քննությունների հաջող հանձնելուց հետո դե Գրիյոն պատրաստվում էր վերադառնալ հոր մոտ, սակայն հանդիպում է մի հիասքանչ անծանոթուհու, ով հանրակառքով ժամանում էր քաղաք։ Դա Մանոն Լեսկոն էր, ում ծնողները որոշել էին ուղարկել կուսանոց։ Դե Գրիյոն առաջին հայացքից խենթի պես սիրահարվում է նրան և փորձում է համոզել աղջկան փախչել իր հետ։ Տիբերժը դրական արձագանք չի տալիս նրա մտադրությանը, սակայն դե Գրիյոն նրան չի լսում և գաղտնի կերպով լքում է քաղաքը։
Գրականության պատմության մեջ հոգեբանական առաջին վեպերից մեկն է:
1731 թվականին առաջին հրատարակումից հետո վեպը ակտիվ քննարկման տեղիք տվեց։ Չնայած Ֆրանսիայի արգելքին` վեպը մեծ ճանաչում է ձեռք բերում։ 1753 թվականին հրատարակված գրքում Պրևոն հեռացրեց սկանդալային որոշ հատվածներ և ավելացրեց ավելի շատ բարոյական մեղադրանքներ:
Reviews
There are no reviews yet.