Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ավստրիացի մեծագույն գրող և մտածող Ռոբերտ Էդլեր Ֆոն Մուզիլի  «Մարդն առանց հատկությունների» դարակազմիկ վեպը: Մարդկային ոգու անխոնջ ու ինքնարար ճարտարապետի, հոգիներն անդամահատող քննախույզ – գիտնականի այս մեծաշուք, «բաց» ստեղծագործությունը, մառախլապատ Մայր տաճարը, հղացված է երևակայությունից ու գիտակցությունից, հոգեբանությունից ու մետաֆիզիկայից, քաղաքակրթության ու խորհրդապաշտության շաղախից և միտված է տիեզերական համանվագի առհավական ամբողջի, կեցության առեղծվածի ճանաչողությանը, բնության ու մարդ արարածի միջև մղվող հավերժական մենամարտի մշտուղեկից չիրականացած հնարավորի որոնումներին:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Մարդն առանց հատկությունների, հատոր 2 | Ռոբերտ Մուզիլ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...