Դեյվիդ Փերիշի «Մարզաշապիկներ և կոստյումներ. գործարար ստեղծագործականության ուղեցույց» գիրքը հիմնված է նրա ստեղծարար տնտեսության ոլորտում 20 տարվա փորձի վրա: Դեյվիդը մշակութային և ստեղծարար արդյունաբերության, մարքեթինգի և գործարար ռազմավարության գիտակ է, մի քանի գրքերի հեղինակ և քոուչ:

Գրքում հեղինակը պնդում է, ստեղծարար ոլորտում աշխատող մասնագետները չպետք է ընտրեն ստեղծարարության (մարզաշապիկների) և գործարարության (կոստյումներ) միջև. Փոխարենը կարող են զարգացնել իրենց յուրահատուկ գործարար ռազմավարությունը, որը կբերի եկամուտ և բարենպաստ ազդեցություն կունենա ստեղծարարության վրա: Դեյվիդ Փերիշի գիրքը գործնական առաջարկների իր սեփական փորձից և այլ բիզնես մոդելներից հաջողված օրինակների հավաքածու է:

Կարդալով «Մարզաշապիկներ և կոստյումներ. գործարար ստեղծագործականության ուղեցույց» գիրքը՝ Դուք կսովորեք, թե ինչպես նախագծել մարքեթինգային ռազմավարություն, ընտրել բիզնես մոդելը և շուկայում Ձեր տեղը, վերլուծել շուկան, մրցակցությունը, Ձեր սեփական կազմակերպությունը և ինչ տեսակ առաջնորդություն ընտրել: Դուք կստանաք հեղինակային իրավունքների, նախագծի կառավարման և անձնական աճի մասին գործնական խորհուրդներ:

Այս գիրքը օգտակար է ձեռնարկատերերին, հատկապես նրանց, ովքեր աշխատում են ստեղծարար արդյունաբերության ոլորտում, կազմակերպությունների առաջնորներին և նրանց համար, ովքեր ցանկանում են շուկա մտնել նոր նախաձեռնությամբ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Մարզաշապիկներ և կոստյումներ. գործարար ստեղծագործականության ուղեցույց | Դեյվիդ Փերիշ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...