«Մեդեան և իր զավակները» վեպը նոր «ընտանեկան վեպի» կառուցման ամենահետաքրքիր փորձերից է։ Գրքում միահյուսված են մասնավոր անձի կյանքը պատմելու հեղինակի անգերազանցելի ունակությունները, դիցաբանական շերտերին ազատ տիրապետելը, արդիականությունը և նույնիսկ գաղափարականությունը։

Գլխավոր հերոսուհին՝ անզավակ Մեդեա Սինոպլին` անտիկ Մեդեայի անվանակիցը, մի յուրօրինակ աստվածություն է մեծ, բազմաճյուղ ընտանիքի համար։ Բայց նա չի սպանում, այլ հավաքում է, միացնում, իր արյամբ սոսնձում ներընտանեկան փխրուն հարաբերությունները։

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...