«Մեծն Գեթսբի» վեպը ամերիկացի գրող Ֆ. Ս. Ֆիցջերալդի գլուխգործոցն է: Այն համարվում է ամերիկյան գրականության «ջազի դարը» բնորոշող ստեղծագործություն: Այդ ժամանակաշրջանը, որ ընդգրկում է Առաջին աշխարհամարտի ավարտից մինչև 1930–ականների Մեծ ճգնաժամի տարիները, իր անվանումը ստացել է հենց Ֆիցջերալդի կողմից:
Վեպը 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը:

«Մեծն Գեթսբի» վեպի հերոսները ապրում են հորինված Ուեսթ-Էգ քաղաքի ծաղկող Լոնգ Այլենդում, 1922 թվականի ամռանը։ Պատմությունը առաջին հերթին վերաբերվում է երիտասարդ և խորհրդավոր միլիոնատեր Ջեյ Գեթսբիին և նրա սիրուն՝ Դեյզի Բյուքենենին։ Ֆիցջերալդի աշխատանքի թեման պատկանում է իդեալիզմին, սոցիալական տատանումներին, փոփոխությունների անհանդուրժողականությանը, որի միջոցով նկարագրված են ջազի դարաշրջանը կամ Ճչացող 20-ականները, որը գրված է որպես ուսուցողական պատմություն՝ ամերիկական երազանքի մասին։

Գրքի առաջին հրատարակությունը (Scribners) 1925 թվականի ապրիլին էր, որը ունեցավ տարբեր կարծիքներ և շատ վատ վաճառվեց. առաջին տարում գրքից վաճառվեց ընդամենը 20 000 օրինակ։ 1940 թվականին Ֆիցջերալդը մահացավ համարելով իրեն անհաջողակ, իսկ իր աշխատանքը՝ մոռացված։ Չնայած այս անհաջողություններին, գիրքը մեծ ճանաչում ստացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և դարձավ ամերիկյան դպրոցների ուսումնական ծրագրի մի մասը, այնուհետև բեմադրվեց վերջին տասը տարիների ընթացքում։ Այսօր «Մեծն Գեթսբին» համարվում է դասական գրականության գլուխգործոցներից մեկը և ունի «Ամերիկյան մեծագույն վեպ» կոչումը։ 1998 թվականին Ժամանակակից գրականություն հրատարակությունը գիրքը համարեց 20-րդ դարի լավագույն վեպը և երկրորդ լավագույնը անգլերեն լեզվով գրվածների մեջ։

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Մեծն Գեթսբի | Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...