Բարև, սիրելի պստիկներ ու մեծիկներ, մեր գրքի հիմական հերոսները՝ հեքիաթասաց, Հրամանատար Քրիստ Քեռին և իր երկու անփոխարինելի օգնականները՝ Մոխն ու Դմբլդոխը, ՀոպլաԹիռով շրջում են անծայրածիր Տիեզերքով մեկ՝ փնտրելով Նախնիների Մոլորակը:

Ճանապարհորդության ընթացքում նրանք անցնում են աստղաբույլերի ու միգամածությունների միջով և օրվա վերջում ի մի են բերում իրենց տպավորությունները:

Եվ ամեն օրվա վերջում Քրիստ Քեռին Մոխին ու Դմբլդոխին պատմում է հեքիաթներ իրենց հեռավոր, Երկիր Մոլորակում գտնվող հարազատ ու կարոտած Հայաստան Աշխարհից:

Եկեք մենք էլ տեղ զբաղեցնենք ՀոպլաԹիռում, միանանք Մոխին ու Դմբլդոխին և նրանց հետ միասին լսենք Քրիստ Քեռու զարմանահրաշ հեքիաթները Չղջիկ Սմբատի, Օդաչու Ռաֆայելի, Պարոն Գնելի, Քար Երեմի, Կատու Նորայրի, Գայլ Սուքիասի, Ցանկապատ Ցոլակի, Դռնապան Սեթի ու Մթի և մնացած բոլոր բոլորի մասին:

Դե, հարմար տեղավորվեք մեծ արագությամբ սլացող Հոպլաթիռի տիեզերական բազկաթոռներում և ուշադիր լսեք մեկը մյուսից հետաքրքիր ու զվարճալի հեքիաթները: Հոպլա՜:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Մոխը, Դմբլդոխն ու Քրիստ քեռու հեքիաթները”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...