Փոքրիկ Մուշի, Փսփսիկի ու Լուսունիկի հետաքրքիր ճամփորդությունը երազների աշխարհում:

Սարսափելի վթարից հետո փոքրիկ Մուշի մեջ վախ է մտել. նա վախենում է մթությունից, վախենում է, որ այլևս չի կարողանա քայլել, վախենում է կորցնել հայրիկին և այլևս երբեք չվերադառնալ իր նախկին կյանքին։ Բայց մի բարի օր, ավելի շուտ՝ մի բարի գիշեր, երբ նա, վերմակի տակ ծածկված, փորձում է թաքնվել իր այդ վախերից, մի զարմանալի հյուր է այցելում նրան։ Տղայի սեփական երազի միջից պատահաբար Արտաշխարհ վայր ընկած փոքրիկ տարօրինակ արարածը՝ Փսփսիկը, աղերսում է փրկել իրեն և վերադարձնել իր հայրենի Ներաշխարհ։ Տղան Փսփսիկի օգնությամբ վերագտնում է իր մոռացված ընկերոջը՝ Լուսունիկին, որի ուղեկցությամբ տարօրինակ եռյակը ճամփա է ընկնում դեպի Մուշի երազների հրաշալի երկիր։ Ճանապարհին նրանք հանդիպում են զարմանահրաշ արարածների և անցնում բազմաթիվ փորձությունների միջով:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Մուշի տարօրինակ ճամփորդությունը | Սոնա Բաբաջանյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...