«Մուշտակով Վեներան»ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխի ամենահայտնի ստեղծագործությունն է։ 1869 թվականին ամսագրային տարբերակի հրապարակումից հետո ստեղծագործությունն ընդգրկվել է «Կայենի ժառանգությունը» շարքի առաջին հատորում։

Գլխավոր հերոսը` Սևերինը, մի կնոջ հանդեպ ունենում է էրոտիկ երևակայություն, որտեղ այդ կինը նրան նվաստացնում է։ Հզոր ու գեղեցիկ կնոջ իդեալը նա անվանում է «Մուշտակով Վեներա»։ Կարպատյան հանգստավայրում Սևերին հանդիպում է արտասովոր մի այրի կնոջ` Վանդա ֆոն Դունաևին, որը գրավում է անտիկ զգայականության փիլիսոփայությամբ և քրիստոնեական ամուսնության նախապաշարմունքների մերժմամբ։ Որոշելով, որ իր առջև նույն «Մուշտակով Վեներան» է, Սևերինը անմնացորդ սիրահարվում է նրան և հրավիրում իրականացնելու իր գաղտնի երևակայությունը։ Սկզբում Վանդան մերժում է, սակայն հետզհետե նրան սկսում է ավելի դուր գալ ու հուզել տիրուհու և ստրուկի խաղը, քան Սևերինին։

Ստեղծագործության բնաբան է ընտրված Հուդիթի գրքից. «Աստված պատժեց նրան և կնոջ ձեռքը տվեց»։

Այս վեպի շնորհիվ նվաստացումից ու բռնությունից հաճույք ստանալու միտումը կոչվեց մազոխիզմ։

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...