Մաքս Ֆրիշի «Մոնթոկ» (1975) և «Կապտամորուսը» (1982) վեպերը նրա լավագույն ստեղծագործություններից են: Դրանցից առաջինն ունի ինքնակենսագրական, օրագրային բնույթ, սակայն հեղինակը վարպետորեն վերածում է այն գրական նյութի: Վեպի հերոսը եվրոպացի ինտելեկտուալ է, ով փորձում է հասկանալ սեփական տեղն աշխարհում: Երկրորդ վեպի հիմքում ոչ երիտասարդ տղամարդու՝ բժիշկ Շաադի պատմությունն է, որը հայտնվել է մեղադրյալի աթոռին նախկին կանանցից մեկի սպանության մեղադրանքով: Գործը բարդացնում է այն հանգամանքը, որ ամուսնալուծությունից հետո այդ ինտելեկտուալ կինը իր հյուրերին նաև ինտիմ ծառայություններ էր մատուցում: Դատավարությունը ձեռք է բերում կաֆկայական գծեր:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Մոնթոկ, Կապտամորուսը | Մաքս Ֆրիշ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են