2,990 ֏
Հեղինակ | Ադոլֆո Բիոյ Կասարես |
---|---|
Թարգմանություն | Կառա Չոբանյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Օտար գիր |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2016 |
Էջեր | 196 |
Ֆորմատ | 110x165 մմ |
ISBN | 978-9939-51-869-5 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 199 գ |
«Մորելի գյուտը» վեպը, որ արդարև համաշխարհային ֆանտաստիկ գրականության գլուխգործոցների թվինէ դասվում, պատմում է Ռոբինզոնի նման ամայի մի կղզում ապաստանած փախստականի մասին, որը մի օր հանկարծ հայտնաբերում է, որ կղզում ինքը միայնակ չէ: Հետագա դեպքերը ծավալվում են գաղտնիքը բացահայտելու շուրջ, որ անձնազոհ սիրո պատմություն է նաև:
Ադոլֆո Բիոյ Կասարեսի վիպակը, որը հրատարակվել է 1940 թվականին: Գրքի առաջաբանը գրել է Խորխե Լուիս Բորխեսը: Գիրքը երկու անգամ էկրանավորվել է. 1967 թվականին՝ ֆրանսիացիների կողմից, իսկ 1974 թվականին՝ իտալացիների կողմից (գլխավոր դերում՝ Աննա Կարինա):
Վեպն հայերեն լույս է տեսել 2016 թվականին «Անտարես» հրատարակչության «Օտար գիր» մատենաշարով: Իսպաներենից թարգմանել է Կառա Չոբանյանը: Շապիկը՝ Սարգիս Անտոնյանի, կազմի ձևավորումը՝ Վիկտորիա Հարությունյանի:
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 29-ին, որին ներկա է եղել նաև ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան:
2016 թվականի դեկտեմբերի 9-ին գիրքը եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի ամենալավ վաճառված գրքերի ցանկում:
Reviews
There are no reviews yet.