+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
2,700 ֏
Հեղինակ | Շահան Շահնուր |
---|---|
Խմբագիր | Արթուր Անդրանիկեան |
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2022 |
Էջեր | 232 |
Ֆորմատ | 130x200 մմ |
ISBN | 978-9939-75-886-2 |
Լեզու | Արևմտահայերեն |
Զանգվածը | 300 գ |
Շահան Շահնուրի (Կ. Պոլիս, 1902, Փարիզ, 1973) «Նահանջը առանց երգի» վեպը նորակազմավոր Սփյուռքի տարեգրության՝ գեղարվեստական ընդհանրացմամբ, հոգևոր ուծացում ապրող հայության վկայություններ ընդգրկող վիպասք է՝ համաժամանակային խորհրդածությունների մղող հարցադրումներով:
Շահնուրը ընդամենը մի քանի փոքրիկ գործերի, առանձին հոդվածների հեղինակ էր, երբ 1927-1929 թթ. ընթացքում գրեց «Նահանջը առանց երգի» վեպը, որն հենց նույն տարում էլ լույս տեսավ. վեպը՝ առաջին անգամ որպես թերթոն, մաս առ մաս լույս է տեսել Շավարշ Միսաքյանի «Հառաջ» թերթում (1929 թ., մայիս-սեպտեմբեր), ապա մեծ հայրենասեր Վ. Իսպիրյանի ծախսերով հրատարակվել է առանձին գրքով։ Գրողներից քչերին է վիճակված նման փառավոր մուտք ունենալ գրականության մեջ։ Վեպն արժանացավ շատ դրական և հիացական կարծիքների, ինչպես նաև ենթարկվեց քննադատությունների։ Շահնուրին մեղադրում էին ծայրահեղության և հարցերը միտումնավոր սրելու մեջ։ Սակայն Շահնուրի վեպը հայությանը ուղղված զգաստացման կոչ էր։
Շահան Շահնուրն իր վեպը նվիրել է իր լավագույն բարեկամին՝ Հ. Տեր-Հակոբյանին:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.