+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
Տարիք | 16+ |
---|---|
Հեղինակ | Ալինա Պողոսյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | XXI |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2025 |
Էջեր | 288 |
Ֆորմատ | 124×190 |
ISBN | 978-9939-98-325-7 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | Նոր գրքեր |
Զանգվածը | 340 գ |
Հայկական մի ընտանիք բարեկամական ու ընկերական ճյուղավորումներով Ամերիկայում և Հայաստանում, փորձում է գլուխ հանել ամերիկյան իր իմիգրացիայից, ընտանեկան հարաբերություններից, անցյալից ու ապագայի պլաններից: Կյանքը հոսում Է իր սովորականության մեջ, ու նրանց առօրյա կյանքի նորմալության աննորմալությունը պատմվում է մի այնպիսի նորմալությամբ, որը ոչ թե չհասկանալ է, չծառանալ է, այլ եղածի մեջ կյանքի բնականությունն ու անգամ հույսը տեսնելն է: Կյանքի դարձածալ երեսները թերթվում են պատմողի հուսալի հեռավորությունից, հուսալու տեղից, թեև կերպարների ներքին ու արտաքին կյանքին միշտ խառնված է մնում պատերազմի թեման, որի շնչի մեջ փորձում են կառուցել իրենց օրը՝ երբեմն համբերությամբ, երբեմն ըմբոստությամբ, երբեմն խելագարության հասցնող անկարողությամբ: Հնարավորինս երջանիկ կյանք ունենալու մարտահրավերները դիմագրավում են՝ ցուցաբերելովտարբեր հատկանիշներ ու անցնելով տարբեր կենսափորձեր՝ հաղթահարելու ամերիկյան երազանքի անհեշտ ու ոլոր ճամփաները, որը ավելի հաճախ ծանրություն է, քան ճոխություն:
Տեքստը մեկնարկում է դանդաղ հավաքվող արագությամբ, բայց ինչ-որ պահի թև է վերցնում, բարձրանում ու տարածվում է միչիգանյան լճափերի, դրոնների, բոցենիների, կարկառված ձեռքերի, ցավի, երազի ու երաժշտության վրա:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.