1924 թվականին լույս տեսած «Շագանակագույն կոստյումով մարդը» վեպն Ագաթա Քրիստիի վաղ շրջանի ստեղծագործություններից է:
Արկածների սիրահար Էնն Բեդինգֆելդը՝ մարդաբանության պրոֆեսորի որբացած դուստրը, Լոնդոնի մետրոյում ականատես է դառնում դժբախտ պատահարի: Հունվարյան նույն օրը քաղաքի մեկ այլ հատվածում՝ մեծահարուստ սըր Յուսթաս Փեդլերի առանձնատանը, հայտնաբերվում է ինքնությունը չպարզված մի օտարերկրուհու դի: Առաջին հայացքից որևէ կապ չունեցող այս երկու դեպքերում ուրվագծվում է նույն Շագանակագույն կոստյումով մարդը: Առեղծվածը բացահայտելու համար Էննը պատրաստ է ամենախենթ քայլերի, մինչև անգամ հանցավոր աշխարհի պարագլխի դեմ դուրս գալու և Հարավային Աֆրիկայի անմատչելի եզերքները հասնելու:
Reviews
There are no reviews yet.