Ամերիկացի ճանաչված գրող Էլվին Բրուքս Ուայթի «Շարլոթի սարդոստայնը» վիպակը ամերիկյան մանկական գրականության ամենասիրված ու հանրաճանաչ ստեղծագործություններից է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվականին։ Գիրքը պատմում է Զաքերմանների ընտանիքին պատկանող անասնագոմում կողք կողքի ապրող կենդանիների մասին։ Գրքի հասցեատերը և՛ մանուկներն են, և՛ ավագ ընթերցողները։

Ստեղծագործությունն էկրանավորվել է երկու անգամ, մուլտիպլիկացիոն տարբերակը ստացել է շարունակություն` «Շարլոտայի սարդոստայնը. Ուիլբուրի մեծ արկածները», որի սյուժեն նախնական պատմվածքի հետ շատ ընդհանրություններ չունի։ Ուայթի գրքի սյուժեն դարձել է նաև Ռիչարդ և Ռոբերտ Շերմանների նույնանուն մյուզիքլի հիմքը:

«Շարլոտայի սարոստայնը» լավ է ընդունվել քննադատների կողմից։ Հատկապես Յուդորա Ուելթին, գրքի մասին գրախոսելով The New York Times-ում, նշում է. «Այն գրեթե կատարյալ է արված, և արված է համարյա թե հրաշագործությամբ»:

Վիքիպեդիա, Goodreads

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Շարլոթի սարդոստայնը | Է. Բ. Ուայթ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...