ՈՉ ՄԻ ՇԱԲԱԹ ԱՌԱՆՑ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ – 2018 ընտրանի–օրագիրը, պահպանելով 2017 թվականի նույնանուն ժողովածուի սկզբունքները, ներկայացնում է 52 բանաստեղծություն տարվա շաբաթների թվին համապատասխան: Ընտրանիում ներառված ամենից վաղ թվագրվող բանաստեղծությունը Սմբատ Շահազիզի «Երազն» է (1864 թ.), իսկ ժամանակագրորեն վերջինը` Վահագն Աթաբեկյանի «Voca Me»–ն (2017 թ.):

Այս մեծ ժամանակագրական ընդգրկումը ընթերցողին հնարավորություն է տալիս հետևելու հայ պոեզիայի զարգացմանը արևմտահայ–սփյուռքահայ, արևելահայ–խորհրդահայ և հետանկախության գրական–մշակութային իրականություններում, վերստին ընթերցելու արևմտահայ ու արևելահայ դասական հեղինակների ստեղծագործությունները, վերհիշելու խորհրդահայ պոեզիայի այսօր արդեն մոռացվող անուններ, ժամանակին սիրված, նույնիսկ երգերի վերածված գործեր, նաև բացահայտելու անհայտ հեղինակների և ստեղծագործություններ:

Բանաստեղծներ` Ռափայել Պատկանյան, Եղիշե Չարենց, Մատթեոս Զարիֆյան, Սլավիկ Չիլոյան, Պետրոս Դուրյան, Համո Սահյան, Րաֆֆի, Հովհաննես Թումանյան, Հովհաննես Շիրազ, Աշոտ Գրաշի, Մարո Մարգարյան, Սիփան Շիրազ, Վահագն Դավթյան, Հակոբ Մովսես, Շուշանիկ Կուրղինյան, Նաիրի Զարյան, Գուրգեն Մահարի, Միսաք Մեծարենց, Գեղամ Սարյան, Գևորգ Էմին, Տիգրան Չերազ, Ռուբեն Սևակ, Սիամանթո, Հրաչյա Հովհաննիսյան, Զարեհ Խրախունի, Ավագ Եփրեմյան, Դև (Մարգար Ղարաբեկյան), Ռազմիկ Դավոյան, Աշոտ Ավդալյան, Դանիել Վարուժան, Վահան Տերյան, Ավետիք Իսահակյան, Վահագն Աթաբեկյան, Հենրիկ Էդոյան, Գարիկ Բանդուրյան, Հովհաննես Հովհաննիսյան, Սամվել Զուլոյան, Ներսես Աթաբեկյան, Սարմեն, Արամայիս Սահակյան, Վահան Թեքեյան, Ալեքսանդր Ծատուրյան, Սիլվա Կապուտիկյան, Սմբատ Շահազիզ, Հովհաննես Գրիգորյան, Արարատ Մկրտումյան, Գագիկ Սահինյան, Գուրգեն Բորյան, Մետաքսե, Մուշեղ Իշխան, Պարույր Սևակ, Զահրատ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության 2018”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են