+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
| Հեղինակ | Կարեն Ղարսլյան |
|---|---|
| Հրատարակչություն | Գրանիշ |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2024 |
| Էջեր | 174 |
| Ֆորմատ | 165x165 |
| ISBN | 978-9939-93-314-6 |
| Լեզու | Հայերեն |
| Զանգվածը | 260 գ |
«Ոչ մի ուրիշ բառ»-ը հայկուների ժողովածու է, որը ստեղծված է կոնցեպտուալիստական սկզբունքներով ու համեմված կոնկրետ պոեզիայի տարրերով: Մտահղացման հիմքում ընկած է զսպագիրը (constrained writing): Ինչպես վերնագիրն է հուշում, գիրը զսպող գործոնն այստեղ այն է, որ «Ոչ մի ուրիշ բառ» ժողովածուի բոլոր հայկուները կազմված են ԲԱՑԱՌԱՊԵՍ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության մեջ գործածված բառերից և կետադրական նշաններից։ Բառերի վերադասավորումների միջոցով քարացած կլիշեները քանդելով` այս հայկուները հարյուրամյա հեռավորությունից երկխոսում են «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության, նրանում առկա գաղափարների, հույզերի, արտահայտչամիջոցների, թեմաների հետ (պատերազմ, սեր, սուգ, էրոտիկա, ars poetica), ինչպես նաև դրանցում բացակայող, բայց և դրանցից ածանցված ժամանակակից խնդիրների վերաբերյալ:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.