«Ուժերի նոր բալանս». Ռուսաստանը 2014-ից նկատելի ակտիվացրեցիր արտաքին քաղաքականությունը, բայց հստակ ռազմավարություն դեռ տեսանելի չէ։ ԽՍՀՄ տարիներին Մոսկվան ԱՄՆ-ի հետ մրցում էր ամբողջ աշխարհում ազդեցություն հաստատելու համար, 1991-ից մի պահ փորձում էր դառնալ Արևմուտքի մաս։ Ռուսաստանին պե՞տք է կրկին դառնալ գերտերություն, ինչպե՞ս բալանսավորել ներքին հնարավորություններն ու արտաքին ակտիվությունը, ինչպե՞ս կառուցել հարաբերություններն անմիջական հարևանների հետ, ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի հետ հատման կետեր կա՞ն։ Ռուսաստանցի միջազգայնագետ Դմիտրի Տրենինն այս գրքում դիտարկում է հիմքերը, որոնց վրա կառուցվում են Ռուսաստանի հարաբերություններն այլ երկրների հետ։ Ամփոփ ներկայացվում է Մոսկվայի արտաքին քաղաքականությունը Միխայիլ Գորբաչովի, Բորիս Ելցինի և Վլադիմիր Պուտինի կառավարման տարիներին։ Վերլուծելով ոչ վաղ անցյալի հաջողությունները, ձախողումները և սխալները՝ հեղինակն առաջարկում է մտորել, թե արագ փոփոխվող աշխարհում Ռուսաստանը ինչպես պետք է ինքնուրույն ու հավասարակշռված արտաքին քաղաքականության ռազմավարություն կառուցի։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ուժերի նոր բալանս | Դմիտրի Տրենին”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...