«Չիկարելիի արկածները» մանկական վիպակ է 0­­­­-ից մինչև 100 տարեկան երեխաների համար:
Հեղինակը սովորեցնում է, որ չի կարելի սուտ խոսել, շատ ուտել, նախանձել ընկերոջը, բարեկամին, բամբասել, խարդախությամբ և խաբեբայությամբ զբաղվել, մի խոսքով՝ անազնիվ չի կարելի լինել:
Չի կարելի նաև պարսատիկով թռչուններին ու կենդանիներին հալածել, ծառ կտրել, ծաղիկներ պոկոտել, աղբյուրի ակունքը կեղտոտել…
Եվ, իսկապես, ինչքա՜ն բան կա մեր կյանքում, որ չի կարելի անել, իսկ եթե արդեն արել ես այդ արարքներից մեկը, ապա անպայման դու, որպես մարդ, այնքան կփոքրանաս, որ քեզ այլևս ոչ ոք չի նկատի, և ընդհանրապես կկորչես, ինչպես այս գրքի Մուշեղ անունով տղան, որին փրկելու համար երկար ու դժվար ճանապարհ պետք է անցնել:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.