«Պանիրն ու որդերը» 16-րդ դարի ժողովրդական մշակույթի վերլուծությունն է մի ջրաղացպանի աչքերով, որը դատավարության է ենթարկվել ինկվիզիցիայի ժամանակ: Կառլո Գինզբուրգը օգտագործում է Դոմենիկո Սկանդելլայի դատավարության արձանագրությունները, որը հայտնի է նաև Մենոքիո անունով, որպեսզի ցույց տա, թե ինչպես է անհատն արձագանքում իր ժամանակի շփոթեցնող քաղաքական և կրոնական ուղղություններին:

Սովորական ջրաղացպանի համար Մենոքիոն զարմանալիորեն գրագետ էր։ Իր դատավարության ցուցմունքում նա հղումներ է արել ավելի քան մեկ տասնյակ գրքերի, այդ թվում՝ Աստվածաշնչին, Բոկաչիոյի «Դեկամերոնին», «Մանդևիլի ճանապարհորդություններին» և մի «առեղծվածային» գրքի, որը կարող էր լինել Ղուրանը: Եվ իր ընթերցածը նա վերափոխել իրեն ծանոթ տերմիններով, ինչպես օրինակ արարման իր տարբերակը. «Ամենուր քաոս էր, այսինքն՝ հողը, օդը, ջուրը և կրակը խառնվել էին իրար, և այդ ահռելի կույտից ձևավորվեց մի զանգված, ճիշտ այնպես, ինչպես պանիրն է կաթից պատրաստվում, և դրանում հայտնվում են որդեր, որոնք էլ հրեշտակներն են»:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Պանիրն ու որդերը | Քարլօ Գինսբուրգ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...