Փարիզեցի պրոֆեսոր-վիրաբույժ Քերնը մարդկային գլուխը կենդանացնելու գաղտնի հետազորություններ է իրականացնում: Մարի Լորանը, ով ընդունվել էր նրա մոտ որպես օգնական, հանկարծակի իմանում է, որ նրա հաջողությունների ետևում կանգնած է իր իսկ կողմից կենդանցաված հայտնի պրոֆեսոր Դոուելի գլուխը, ով մահացել էր կասկածելի իրադրություններում…

Ալեքսանդր Բելյաևի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Առաջին տարբերակը պատմվածքի տեսքով հրատարակվել է 1925 թվականին «Աշխատանքային թերթում»: Վեպը հրատարակվել է նույն թվականին «Համաշխարհային հետախույզ» ամսագրում: Բելյաևը, որ իր հիվանդության սրացման ժամանակ ամբողջովին անշարժ էր դառնում, վեպն անվանում է ինքնակենսագրական:

1923-1928 թվականներին Ալեքսանդր Բելյաևը ապրում էր Մոսկվայում և աշխատում էր ԽՍՀՄ փոստի և հեռագրերի ազգային կոմիսարիատում: Իր գործունեության մոսկովյան փուլում հեղինակը գրել է «Պրոֆեսոր Դոուելի գլուխը» պատմվածքը (հետո նաև վեպը), «Կործանված նավերի կղզին», «Ատլանտիդայի վերջին մարդը», «Երկկենցաղ մարդը», «Պայքար եթերում» վեպերը և պատմվածքների շարք:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Պրոֆեսոր Դոուելի գլուխը | Ալեքսանդր Բելյաև”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են