Էլիֆ Շաֆաքի այս գիրքը, միահյուսելով Արևելքի և Արևմուտքի մոտիվները, պատմում է մարդկանց մասին, ովքեր դարձել են իրենց ավանդույթների և բարոյական ըմբռնումների պատանդը: Պատմությունն ընթանում է միանգամից մի քանի ժամանակային շերտում, որոնք աստիճանաբար տանում են մի կետի, ավելի ճիշտ՝ գրքի հիմնական իրադարձությանը՝ սպանություն հանուն ընտանիքի պատվի:

1978-ի նոյեմբերի 14-ին ամբողջ ընտանիքի կյանքը փոխվում է կործանարար մի արարքի պատճառով: Գործողություն, որն արդարացում չունի: Որը խաչ է քաշում ներկայի վրա, փոխարենը բացում է անցյալի փակ մնացած ծալքերը՝ սարսռեցնելով բոլորին… Սա պատում է ընտանիքի մի քանի սերունդների մասին՝ Թուրքիայում և Անգլիայում բնակվող: Հին ավանդույթների համաձայն ապրող ընտանիք, որի համար պատիվն ամենակարևորն է: Սա պատմություն է երկվորյակ քույրերի, պատմությունը մոր և որդու, դժբախտ սիրո, ցավի ու զղջման…

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Պատիվ | Էլիֆ Շաֆաք”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են