«Ջինսի սերունդը» վեպի սյուժեն հիմնված է իրական իրադարձությունների վրա։ 1983 թվականի նոյեմբերի 18-19-ին վրացի մի խումբ երիտասարդներ Թբիլիսիի օդանավակայանում փորձում են առևանգել ՏՈՒ-134 մակնիշի ինքնաթիռը՝ ԽՍՀՄ-ից փախուստ գործելու նպատակով։ Խորհրդային իշխանությունների կողմից այս փորձը որպես ահաբեկչական գործողություն գնահատվեց։ Մասնակիցների մի մասը սպանվեց վնասազերծման գործողության ընթացքում, իսկ մյուս անդամներն էլ դատարանի կողմից դատապարտվեցին մահապատժի և զանազան տարիների ազատազրկման:

Դավիթ Տուրաշվիլին իր «Ջինսի Սերունդը» վեպում այս իրադարձությունները ներկայացնում է այլ պատմական լույսի ներքո. նրա համար այս երիտասարդները ոչ թե ահաբեկիչներ են, այլ մարդիկ, որոնք ցանկանում են ապրել ազատության մեջ՝ հեռու Խորհրդային Միության բռնաճնշումներից։ Որոշ գրականագետներ «Ջինսի սերունդը» վեպում տեղ գտած այս իրադարձությունների միակողմանի մեկնաբանումը և ԽՍՀՄ-ը՝ որպես «Չարի կայսրություն» ներկայացնելը դիտարկում են հեղինակի՝ արևմտյան հակախորհրդային քարոզչամեքենային տուրք տալու արդյունք:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ջինսի սերունդը | Դաթո Տուրաշվիլի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են