1955-ին լույս տեսած «Ռոսաուրան Ժամը տասին» վեպը Մարկո Դենևիի առաջին գործն է, որը մեծ հաջողություն է բերել հեղինակին և կանխորոշել նրա գրական ապագան: Չնայած որոշ նմանությանը դետեկտիվ ժանրի գործերին՝ վեպն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ: Եթե որպես ընդհանուր կանոն մյուս վեպերը ներկայացնում են շատ խելացի և դեդուկտիվ մեծ ունակություններով օժտված քննիչի կամ խուզարկուի, որն ապացույցներ ու ցուցմունքներ հավաքելով և դրանք համադրելով լուծում Է հանելուկը, ապա տրագիկոմեդիայի երանգներով այս վեպում քննիչի կերպարը, թեև ակնարկվում է, բայց չի մասնակցում սյուժեին որպես ակտիվ գործող անձ, այլ հանդես Է գալիս ընդամենը վկաների և կասկածյալի ցուցմունքները լսողի դերում: Եվ ընթերցողն է, որ համեմատելով նույն արարքի վերաբերյալ հերոսների տարբեր ընկալումները, որոնք կարող են սուտ կամ խեղաթյուրված լինել, պետք Է վերակառուցի փաստերը, հավաքի խճանկարը և միայն վերջին վկայի վերջին խոսքերի միջոցով բացահայտի ճշմարտությունը:

Վեպը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, բեմադրվել ևէկրանացվել:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ռոսաուրան ժամը տասին | Մարկո Դենևի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...