Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
| Հեղինակ | Միշել Ուելբեք |
|---|---|
| Թարգմանություն | Ռուզան Միրզոյան |
| Խմբագիր | Շողեր Խաչատրյան |
| Հրատարակչություն | Անտարես |
| Մատենաշար | Օտար գիր |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2021 |
| Էջեր | 312 |
| Ֆորմատ | 130x200 մմ |
| ISBN | 978-9939-766-98-0 |
| Լեզու | Հայերեն |
| Ցանկեր | 21-րդ դարի կարևոր գրքերը |
| Զանգվածը | 375 գ |
«Սերոտոնին». Հռչակավոր Միշել Ուելբեքը՝ բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Գոնկուրի դափնեկիրը, «Տարրական մասնիկներ», «Հնազանդություն» համաշխարհային բեսթսելերների հեղինակը, զարմացրեց բոլորին՝ գրելով կամերային վեպ ապաշխարհության, ափսոսանքի և կորած սիրո մասին:
Գլխավոր հերոսը, լիովին հիասթափված կյանքից, թողնում է աշխատանքը և հեռանում տնից. նրա միակ ուղեկիցը դեղահաբերն են, որոնք մարմնին մատակարարում են սերոտոնին և լիովին սպանում շրջապատի հանդեպ ամեն մի հետաքրքրություն:
Միշել Ուելբեքի «Սերոտոնին»-ը համարվում է հեղինակի վերջին 20 տարվա լավագույն վեպը, վեպ ավանդական արժեքների քայքայման և անձնական ծանր ճգնաժամի մասին:
Ընդհանուր առմամբ՝ «Սերոտոնին» գիրքն այն մասին է, թե ինչպես է ստացվում, որ հրացանից նշան բռնելով՝ թիրախում ինքդ քեզ ես տեսնում:
2019 թվականի ապրիլի 19-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միշել Ուելբեքին հանձնեց երկրի բարձրագույն պարգևը՝ Պատվո լեգեոնի շքանշանը: Նախագահը գրողին բնութագրեց որպես խիստ նյութապաշտ աշխարհում վերջին ռոմանտիկը:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.