Սամը ծնվել է մարտի ութին: Նրան թվում էր, թե «իսկական տղաները» այդ օրը չեն ծնվում, իսկ ինքը… Բանն այն է, որ Սուրն էլ մի նորմալ օր չէր աշխարհ եկել: Նա ծնվել էր նահանջ տարի՝ փետրվարի 29-ին, և այդ նշանակալից օրը հազիվ չորս տարին մեկ էր օրացույցին հայտնվում:

Փաստորեն Սուրն ու Սամը բախտակից ընկերներ էին: Աշխարհում թե մի բան կար, որ ընկերներին լուրջ մտահոգություն էր պատճառում՝ հռչակավոր դառնալու երազանքն էր: Նրանք շարունակ մտածում էին, թե ի՜նչ մի արտակարգ գործ կատարեն, որ բոլորը զարմանքից ապշեն, բայց…
Ահա այս երկու տղաների անհավատալի արկածների մասին է պատմում նուրբ հումորով ու զավեշտական իրավիճակներով հագեցած այս զվարճալի վիպակը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Սուրի և Սամի արկածները | Ազատ Շահինյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են