+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
4,490 ֏
Երբ դրախտում խաղաղությունը խաթարվում է անսպասելի և սարսափելի սպանություններով, հրեշտակապետերն ընկնում են անելանելի դրության մեջ: Դեպքերը բացահայտելու և վերահաս վտանգները կանխելու համար նրանք դժոխքից օգնության են կանչում փորձառու քննիչ Իսայանին: Նրա առաքելությունը բարդ է և արկածներով լի: Որո՞նք են այդ խորհրդավոր հանցագործությունների շարժառիթները: Ո՞վ է համարձակվել խախտել Երկնքի ևԵրկրի հավասարակշռությունը և անբիծ միջավայր բերել մեղքը:
Իսայանի ուղին անցնում է դժոխքի մռայլ թագավորությունից մինչն դրախտի շողացող պարտեզները՝ բացահայտելով գաղտնիքներ, որոնք պտտվում են անցյալի և ներկայի Հայաստանի շուրջ:
Կիրականացնի՞ արդյոք քննիչն իրեն վստահված առաքելությունը, կկարողանա՞ քանդել այս խճճված հանգույցը:
Ջեսահի «Սպանություն դրախտում» վեպը պատմություն է բարու և չարի բախման, վախի և հուսահատության մեջ հույսի փնտրտուքի մասին:
Իրադարձությունները զարգանում են հետադարձ անդրադարձումներով, և ամեն քայլափոխին ճշմարտությունը դառնում է ավելի վտանգավոր, քան ցանկացած սուտ:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.