«Սպանություն Վիկարի տանը» վեպը Ագաթա Քրիստիի առաջին մեծածավալ ստեղծագործությունն է, որտեղ հանդիպում ենք ամենատես միսս Մարփլի կերպարին: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1930 թվականին: 1949-ին որպես պիես բեմադրվել է Լոնդոնի «Փլեյհաուս» թատրոնում: Միսս Մարփլի դերը կատարում էր հանրահայտ Բարբարա Մալենը:

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Սպանություն վիկարի տանը | Ագաթա Քրիստի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...