«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ Հայերգություն, Սիրերգություն և Մարդերգություն բաժիններով: Կապուտիկյանի հայրենասիրական ստեղծագործություններում հայ մարդը, հայ ժողովուրդն է գովերգվում, ով սխրանքներով ողբերգություններից միշտ վերածնվում ու հարատևում է: Բանաստեղծուհու սիրային քնարերգության հերոսուհին կյանքի դժվարություններին միշտ դիմակայող, չհանձնվող ու հավատարիմ հայ կինն է:

«Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Սիլվա Կապուտիկյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են