+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
Հեղինակ | Արթուր Միկոյան |
---|---|
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Կազմ | Փափուկ |
Էջեր | 80 |
Ֆորմատ | 145x200 մմ |
ISBN | 978-9939-52-995-0 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 230 գ |
Արթուր Միկոյանի հակումը փիլիսոփայական արձակն է: Իսկ այն անբաժան է միֆական տարրերից:
Վիպակի հերոսը՝ Դանիել Զինգերը պատանեկան հասակից տառապում էր փրկչական բարդույթով, ձգտում գիտական հայտնագործության միջոցով փոխել ընդհանուր կեցության ուղղությունը: Նրա գյուտը՝ անմահության դեղանյութի ստեղծումը, միջոց է՝ ցույց տալու գիտատեխնիկական առաջընթացի անկանխատեսելի հետևանքները մարդկության ճակատագրում:
Արթուր Միկոյանը որոշակիորեն արձագանքում է կենսաբանական հեղափոխությունների և ատոմային պատերազմների բանդագուշանքին, ապագա քաղաքակրթության ծնած քաոսի հեռանկարին: Գիտատեխնիկական մեծ գյուտը, այսպիսով, պատճառ է դառնում կեցության վիթխարի խեղումների ու համընդհանուր անդիմության: Անհոգի ծնունդների ժամանակաշրջանի վրա տարածվում է բորենիների ոռնոցը, որը վիպակում փոխված է ծիծաղի: Վիպակի հերոսը կորցնում է դեմքը, վերածվում հակահերոսի: Ողջ պատումի ընթացքում հեղինակը ցույց է տալիս դանդաղ բարձրացող սատանայի աշտարակը:
Reviews
There are no reviews yet.