Արթուր Միկոյանի հակումը փիլիսոփայական արձակն է: Իսկ այն անբաժան է միֆական տարրերից:

Վիպակի հերոսը՝ Դանիել Զինգերը պատանեկան հասակից տառապում էր փրկչական բարդույթով, ձգտում գիտական հայտնագործության միջոցով փոխել ընդհանուր կեցության ուղղությունը: Նրա գյուտը՝ անմահության դեղանյութի ստեղծումը, միջոց է՝ ցույց տալու գիտատեխնիկական առաջընթացի անկանխատեսելի հետևանքները մարդկության ճակատագրում: ​

​Արթուր Միկոյանը որոշակիորեն արձագանքում է կենսաբանական հեղափոխությունների և ատոմային պատերազմների բանդագուշանքին, ապագա քաղաքակրթության ծնած քաոսի հեռանկարին: Գիտատեխնիկական մեծ գյուտը, այսպիսով, պատճառ է դառնում կեցության վիթխարի խեղումների ու համընդհանուր անդիմության: Անհոգի ծնունդների ժամանակաշրջանի վրա տարածվում է բորենիների ոռնոցը, որը վիպակում փոխված է ծիծաղի: Վիպակի հերոսը կորցնում է դեմքը, վերածվում հակահերոսի: Ողջ պատումի ընթացքում հեղինակը ցույց է տալիս դանդաղ բարձրացող սատանայի աշտարակը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Սատանայի աշտարակը | Արթուր Միկոյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են