Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
| Հեղինակ | Խավիեր Մարիաս |
|---|---|
| Թարգմանություն | Ռուզաննա Պետրոսյան |
| Հրատարակչություն | Անտարես |
| Մատենաշար | Օտար գիր |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2020 |
| Էջեր | 420 |
| Ֆորմատ | 125x200 մմ |
| ISBN | 978-9939-76-524-2 |
| Լեզու | Հայերեն |
| Զանգվածը | 419 գ |
Այս խոր և անչափ գրավիչ վեպի միջոցով Խավիեր Մարիասն առաջարկում է մտորել սիրո և սիրահարվածության շուրջ: Ասում են՝ սերն ու սիրահարվածությունը արարման և երջանկության աղբյուր են, և որ սերն արդարացնում է բոլորին ու ամեն ինչ, բայց այդպե՞ս է արդյոք: Ու եթե սիրո պատասխանը սերն է, ապա ինչպե՞ս է պատահում, որ հանուն սիրո սպանում ենք, դավաճանում ինքներս մեզ ու մեր սիրելիներին, դժբախտացնում ու ստիպում տառապել մյուսներին: Վեպը նաև մեղքի և մեղավորության, խղճմտանքի, բայց և փաստերի անողոքության, հանգուցյալների զուր վերադարձի և ողջերի հետ նրանց անհնարին գոյակցության, ճշմարտությունն ու մեր անձը լիովին ճանաչելու անկարողության մասին է: Եթե սիրո պատասխանը սերն է, ապա ո՞րն է դավաճանության, խանդի, ցասման և վրեժխնդրության արձագանքը:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.