+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
5,990 ֏
| Հեղինակ | Միխայիլ Բուլգակով |
|---|---|
| Թարգմանություն | Լեռնիկ Դալլաքյան |
| Հրատարակչություն | Անտարես |
| Մատենաշար | Դասական կոթողներ |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2024 |
| Էջեր | 376 |
| Ֆորմատ | 170x240 մմ |
| ISBN | 978-9939-98-128-4 |
| Լեզու | Հայերեն |
| Ցանկեր | 20-րդ դարի կարևոր գրքերը, BBC TOP-200, Խմբագրության ընտրությունը |
| Զանգվածը | 800 գ |
Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին՝ պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում:
Վեպը գրողի կյանքի տարիներին չի հրատարակվել։ Բուլգակովը հույս չի ունեցել, որ «Վարպետը և Մարգարիտան» կհրատարակվի ԽՍՀՄ-ի օրոք, բայց նրա այրու՝ Ելենա Բուլգակովայի ջանքերով վեպի ձեռագիրը պահպանվել է մինչև 1966 թվականը, երբ այն հրատարակվեց գրողի մահվանից 25 տարի անց (ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի առաջ)։ Մտավորականության մեջ ձեռք է բերել մեծ տարածում՝ ընդհուպ մինչև տարածվելը ձեռքով տպագրված օրինակներով։ Բազմիցս բեմադրվել և էկրանավորվել է։ Առաջին անգամ բեմադրվել է մոսկովյան «Տագանկա» թատրոնում:
Ռուս մեծ գրող Միխաիլ Բուլգակովի (1891-1940) դարակազմիկ «Վարպետը և Մարգարիտան» վեպի հայերեն
նոր հրատարակությունը ընթերցողին է ներկայացվում վերամշակված թարգմանությամբ:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.