Վիլյամ Սարոյանը 1934 թ. միանգամից ճանաչում ստացավ իր պատմվածքների առաջին ժողովածուն հրապարակելուն պես: Նշանավոր գրաքննադատները նրան գնահատեցին ըստ արժանվույն՝ տեղ տալով ամերիկյան գրական մեծությունների կողքին: Սարոյանի երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և համաշխարհային ճանաչում բերել հեղինակին: Նրա պիեսները բեմադրվել են աշխարհի շատ բեմերում և նրա ստեղծագործությունների հիման վրա շատ կինոնկարներ են նկարահանվել:

Վիլյամ Սարոյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Վիլյամ Սարոյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են