24-ամյա Վերոնիկան, հոգնելով ձանձրալի ու միապաղաղ կյանքից, որոշում է ինքնասպան լինել ու ընդունում է մեծ քանակությամբ քնաբեր։ Մինչ դեղը կներգործի, Վերոնիկան ամսագրում տեսնում է «Որտե՞ղ է գտնվում Սլովենիան» հոդվածը և որոշում է գրել պատասխանը։
Վերոնիկայի ինքնասպանության փորձն անհաջողությամբ է ավարտվում. բժիշկները փրկում են նրան և ուղարկում Վիլլետ՝ սլովենական բուժարան հոգեկան հիվանդների համար…

Բրազիլացի գրող Պաուլո Կոելիոյի ամենահայտնի վեպերից մեկն է։ Գրվել է 1998 թվականին։
Գիրքը հեղինակի երկու այլ ստեղծագործությունների («Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա», «Դևն ու օրիորդ Պրիմը») հետ ընդգրկված է «Եվ յոթերորդ օրը…» շարքում։ 2009 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։

«Վերոնիկան որոշում է մահանալ» վեպը թարգմանվել ու հրատարակվել է 46 լեզուներով[2], այդ թվում՝ ալբաներեն, անգլերեն, արաբերեն, բուլղարերեն, գերմաներեն, դանիերեն, էստոներեն, թուրքերեն, իսպաներեն, իտալերեն, լատիշերեն, լեհերեն, լիտվերեն, կատալոներեն, հունարեն, հունգարերեն, ճապոներեն, մակեդոներեն, նորվեգերեն, շվեդերեն, չինարեն, պարսկերեն, պորտուգալերեն, ռուսերեն, սերբերեն, սլովակերեն, սլովեներեն, վիետնամերեն, վրացերեն, ուկրաիներեն, ֆիններեն, ֆրանսերեն և այլն։

Մեջբերումներ

  • Մնա խենթ, բայց քեզ պահիր այնպես, ինչպես նորմալ մարդիկ։
  • Նրանց թվում է, թե իրենք նորմալ են, որովհետև նրանք բոլորը վարվում են նույն կերպ։
  • Ես ուզում եմ մնալ խենթ, ապրել այնպես, ինչպես ես եմ երազում, ոչ թե այնպես, ինչպես ուրիշներն են ուզում։
  • Բոլորն էլ երազանքներ ունեն, բայց միայն քչերն են դրանք վերածում իրականության։ Մնացած բոլորս վախկոտներ ենք։
  • Մեզ բոլորիս պակասում է մի քիչ խենթություն։
  • Սերը տղամարդու և կնոջ ամենամեծ խենթությունն է։
  • Եթե քեզ դուրս են գրել հոգեբուժարանից, դա դեռ չի նշանակում, որ դու բուժվել ես։ Պարզապես դու դարձել ես այնպիսին, ինչպիսին բոլորն են։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Վերոնիկան որոշում է մեռնել | Պաուլո Կոելիո”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են