Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
4,990 ֏
Առկա չէ
Հեղինակ | Միխայիլ Բուլգակով |
---|---|
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Պարտադիր ընթերցանություն |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2011 |
Էջեր | 548 |
Ֆորմատ | 148x210 մմ |
ISBN | 978-9939-51-303-4 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | 20-րդ դարի կարևոր գրքերը, BBC TOP-200, Խմբագրության ընտրությունը |
Զանգվածը | 683 գ |
Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին՝ պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում:
Վեպը գրողի կյանքի տարիներին չի հրատարակվել։ Բուլգակովը հույս չի ունեցել, որ «Վարպետը և Մարգարիտան» կհրատարակվի ԽՍՀՄ-ի օրոք, բայց նրա այրու՝ Ելենա Բուլգակովայի ջանքերով վեպի ձեռագիրը պահպանվել է մինչև 1966 թվականը, երբ այն հրատարակվեց գրողի մահվանից 25 տարի անց (ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի առաջ)։ Մտավորականության մեջ ձեռք է բերել մեծ տարածում՝ ընդհուպ մինչև տարածվելը ձեռքով տպագրված օրինակներով։ Բազմիցս բեմադրվել և էկրանավորվել է։ Առաջին անգամ բեմադրվել է մոսկովյան «Տագանկա» թատրոնում:
Ռուս մեծ գրող Միխաիլ Բուլգակովի (1891-1940) դարակազմիկ «Վարպետը և Մարգարիտան» վեպի հայերեն
նոր հրատարակությունը ընթերցողին է ներկայացվում վերամշակված թարգմանությամբ, հարուստ ծանոթագրություններով և Արմեն Աթանյանի` վեպի թեմաներով արված կտավների վերատպություններով:
Reviews
There are no reviews yet.