Աստված էլի դժգոհ է աշխարհից՝ մարդկանցից ու կենդանիներից: Աշխարհն արդեն երկրորդ անգամ ողողվելու է ջրով: Նոյի աղավնին զգուշացնում է բոլորին: Վերջապես գտնում է նաև վերջին երկուսին՝ երկու պինգվինի, և նրանց հանձնում տապանի տոմսերը: Անձրևն արդեն սկսվել է: Պետք է շտապել: Իսկ ճամպրուկները կապող պինգվիններին մի միտք է անհանգստացնում` ինչպես փրկել երրորդ պինգվինին: Երկու տոմս, երեք պինգվին. ինչպե՞ս վարվել: Հավատարիմ ընկերները որոշում են ճամպրուկում իրերի փոխարեն տեղավորել իրենց փոքրիկ ընկերոջը:
Իսկ թե ինչ եղավ ճանապարհին, ինչ արկածներ ունեցան պինգվինները, և ինչ տեղի ունեցավ ջրհեղեղի ավարտից հետո, կիմանաք գիրքն ընթերցելիս: Բարի՛ ճանապարհ ու հետաքրքիր ճամփորդություն Նոյի, աղավնու, պինգվինների ու մնացյալ կենդանիների հետ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Տապանի մոտ ժամը ութին | Ուլրիխ Հուբ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են