«Ցերեկային տուն, գիշերային տուն»-ը (1998)՝ Օլգա Տոկարչուկի նշանավոր գործերից մեկը, նրա բնորոշմամբ «վեպ աստեղատուն» է՝ տարաբնույթ պատումներից բաղադրված համաստեղություն, որն արտացոլում է Սուդետների (Ստորին Սիլեզիա) այն երկրամասի անցյալն ու ներկան, որի գյուղերից մեկում հեղինակը տուն ունի: Տոկարչուկի ստեղծագործական աշխարհի վրա իր դրոշմը թողած այս բազմամշակութային տարածքը պատմության ընթացքում եղել է տարբեր երկրների կազմում, մինչև որ 1945-ից հետո բաժանվել է Գերմանիայի, Չեխիայի և Լեհաստանի միջև: Լեհ գրողը պոստմոդեռնիստական ոգով ստեղծված իր բազմակողմանի գրքում հարադրել է այլևայլ ոճեր ու ժանրեր, գեղարվեստական հորինվածքը կապակցել էսսեիստիկայի հետ, պոետիզմը՝ փիլիսոփայության, իրական կյանքը՝ երազների, իսկ առօրեականությունն ու դիցականությունն այնպես հմտորեն է միահյուսել, որ մանրուքներն անգամ համապարփակ բովանդակություն են ստացել:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ցերեկային տուն, գիշերային տուն | Օլգա Տոկարչուկ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...