Իռլանդացի հետարդիապաշտ գրող Քիարան Քարսոնը փոքր կտավի բանաստեղծ է: Նրա ստեղծագործությունները հաճախ խորը ապրումի սեղմ պոռթկումներ են. ընդամենը մեկ կամ երկու վրձնահարված, որոնց սիմֆոնիկ հնչեղությունն ալիքվում է դատարկ էջին, մի քանի բառ, որոնց հաջորդում է մի ամբողջ տող դադար, սակայն նախորդ բառի կշիռը դեռ զգալի է մեկը մյուսին պարբերական պատկերայնությամբ կապված հաջորդ տողերի մեջ:
Քարսոնը բանաստեղծություն է ներմուծում տագնապով, առեղծվածով, անորոշությամբ լիցքավորված լռությունը, որին հաջորդող և նախորդող թվացյալ աններդաշնակ լեզվական երկակի ծածկագրերն ու այլաբանական մակդիրային զուգորդումները, որքան էլ տարօրինակ հնչի հետարդիապաշտության համաշարում, բերում են խիստ իրական և տրամաբանական եզրահանգումների:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ցնցող լուր | Քիարան Քարսոն”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են