Փադինգթոն անունով արջուկը, օվկիանոսը հատելով, հեռավոր Պերո­ւից հասնում է Անգլիա` Լոնդոն: Այստեղ նա հանդիպում է տեր և տիկին Բրաուններին և շուտով դառնում այս հրաշալի ընտանիքի լիիրավ անդամը: Մեծ քաղաքում Փադինգթոնին սպասում են անհամար նորույթներ, հետաքրքիր ու անհավանական արկածներ:

Փադինգթոն արջուկի մասին գիրքը համարվում է մանկական գրականության դասական: «Փադինգթոն անունով արջուկը» գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1958 թվականի հոկտեմբերի 13-ին: Այսօր աշխարհում կա արջուկի մասին ավելի քան 25 միլիոն գիրք, որոնք թարգմանված են ընդհանուր 31 լեզուներով:

Գիրքը գրելու միտքը Մայքլ Բոնդի մոտ հղացավ, երբ նա 1956 թվականին Փադինգթոն կայարանում տեսավ միայն արջուկին: Արջուկը ոգեշնչեց Բոնդին, և վերջինս ընդամենը տաս օրում պատմություն գրեց: 1958 թվականին այն հրատարակվեց William Collins & Sons ընկերության կողմից:

Սկզբում Բոնդն ուզում էր, որ արջուկը ժամանակը հեռու աֆրիկայից: Բայց նրա գործակալը հուշեց, որ այնտեղ արջեր չեն ապրում: Եվ Փադինգթոնի հայրենիքը դարձավ Պերուն:

Աշխարհում շատ հայտնի են նաև Փադինգթոն փափուկ արջուկները: Առաջինը 1972 թվականին կարելի է Gabrielle Designs ընկերությունը:

Փադինգթոն անունով արջուկը կրում է կարմիր գլխար և կապույտ վերարկու: Նրա մասին բազմաթիվ մուլտֆիլմեր և ֆիլմեր են նկարահանվել:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Փադինգթոն անունով արջուկը | Մայքլ Բոնդ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...