Սիրելի՛ գրքասեր

Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով

Ի՞նչ եղավ այն հայերի հետ, որոնք 1915 թվականին մնացին Օսմանյան կայսրությունում։ Պետական ի՞նչ քաղաքականություն էր որդեգրել Թուրքիան՝ նրանց նկատմամբ։ Ինչպե՞ս ստացվեց, որ 1920 թվականից հետո Խորհրդային Միությունն ուսումնասիրում էր Կարսի և Սևրի դաշնագրերը և լրջորեն քննարկում Կարսն ու Արդահանը Թուրքիայից հետ պահանջելու խնդիրը։

Խորհրդային Հայաստանի ներգաղթի հայտարարությունն ինչո՞ւ հայտնվեց Խորհրդային Միության և Թուրքիայի՝ պատմական դիմակայության, բայց քաղաքական նոր կարգով և մեթոդներով ձևավորվող հարաբերությունների ճիշտ մեջտեղում և ամենավտանգավոր կետում։

Գիրք, որին սպասում էին հատկապես նրանք, ովքեր նկատում էին թուրք պատմաբանների ակտիվ աշխատանքը արխիվներում։ Այն արխվներում, որտեղ հնարավոր է գտնել փաստաթղթեր ու տեղեկություններ Հայոց ցեղասպանության, փրկվածների և ժառանգների մասին։ Այս անգամ արխիվներում մանրամասն և խնամքով աշխատել են երկու հայ թուրքագետներ։

Նրանք գտել և ներկայացնում են «խիստ գաղտնի»դասիչի ներքո պահված ու մինչև այս անհայտ տեղեկություններ այն հայերի մասին, որոնք բռնեցին էրգրից Հայաստան «փախուստի» ճանապարհը։ Ինչու և ինչպես՝ որոշեցին, եկան և մնացին․այս գրքում պատմում են հենց իրենք՝ Թուրքիայի հայերը և նրանց սերունդները։ Ցեղասպանության տրավմայից մինչև Հայաստանում գետոյացման գործընթաց․ ինչերի միջով են անցել հայրենադարձները։

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...