Կայքը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում:
շուտով կհանդիպենք
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
| Տարիք | 3+ |
|---|---|
| Հեղինակ | Էլֆիք Զոհրաբյան |
| Հրատարակչություն | Անտարես |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2025 |
| Էջեր | 144 |
| Ֆորմատ | 200×230 |
| ISBN | 978-9939-98-433-9 |
| Լեզու | Հայերեն |
| Ցանկեր | Նոր գրքեր |
| Զանգվածը | 610 գ |
«Բյուրեղապակե մարդը» գրքի տեղական և միջազգային հաջողություններից 8 տարի անց հեղինակը 8 նոր հեքիաթ Է դնում ընթերցողի սեղանին: «Փետրվարի 30» ժողովածուն խոսում Է ժամանակակից մարդու լեզվով՝ հեքիաթը կիրառելով ոչ այնքան որպես ժանր, որքան մտածողության ձև: Սիրո, ընկերասիրության, հայրենիքի, կյանքի խելահեղ ռիթմի, գնահատանքի, քաղաքացի լինելու, առողջ մտածելու թեմաները մատուցվում են հումորով, սուր հեգնանքով, սատիրայով, կինեմատոգրաֆիկ անցումներով: 4509 թվականին օդում նստած գիտնականները պարզում են, որ դարեր առաջ օրացույցից ջնջել են կարևոր մի օր՝ փետրվարի 30-ը: Ինչո՞ւ: Ռետինը ջնջում էր հրաշագործ իր Մատիտի սխալները, բայց կյանքում կան պատմություններ, որ չեն ջնջվում… Ազգայինի ու համամարդկայինի յուրովի խաչաձևումները, տարբեր ժանրերի հաջողված համադրումն ու անսովոր կոդավորումներն այս հեքիաթներին հաղորդում են հետմոդեռնիստական լիցքեր:
«Փետրվարի 30» ժողովածուն, դուրս գալով Ժանրի ավանդական սահմաններից, նոր, թարմ շունչ է բերում հայ հեքիաթագրության մեջ:
Որպես հեքիաթագիր և դրամատուրգ՝ Էլֆիք Զոհրաբյանն արժանացել Է Մարկ. Տվենի, Վիլյամ Սարոյանի անվան միջազգային, Լևոն Շանթի անվան և բազմաթիվ այլ մրցանակների, ինչպես նաև պետական բարձր պարգևի՝ Մովսես Խորենացու մեդալի:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.