Գիրքը նվիրված է 44-օրյա պատերազմին (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր): Աշխատությունը քննում է հայ-ադրբեջանական զինված հակամարտության հիմնական պատճառները, ընթացքը և հետևանքները ներգրավված բոլոր կողմերի համար: Հետազոտության հեղինակները վերլուծում են ռազմական և ռազմատեխնիկական այն ասպեկտները, որոնք ազդել են պատերազմի ելքի վրա։ Քննության նյութ են Հարավային Կովկասի առանցքային խաղացողների, նաև Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքական բարդ հարաբերությունները:

Այսօր պետությունները հայտնվել են դանդաղ հոսանքում՝ ծանր հարվածների ու նոր նավաբեկությունների վտանգի ճիշտ մեջտեղում։ Ղարաբաղում պատերազմն այդպիսի նավաբեկություն էր, որը բոլորի համար փոխեց ամեն ինչ, առաջին հերթին բախումների ուղիղ մասնակիցների՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի։ Իսկ Վաշինգտոնի և Փարիզի համար որքանո՞վ էին կարևոր պատերազմի օրերին տապալված նրանց միջնորդական ջանքերը։Ռուսաստանի համար ի՞նչ է նշանակում միջնորդական դերը չկորցնելը, երբ կորսված է ավելին։ Պատերազմի ելք ցամաքում, որը կանխորոշված էր օդում։ Ադրբեջանի ղեկավարության որոշումները գրքումբացատրվում են մարտադաշտից ռազմական հետհայացքով և քաղաքագիտական արժեքավոր վերլուծությամբ։ Առանձին անդրադարձ կա Հայաստանի ղեկավարության քայլերին, որոնք չկատարվեցին և որոնց վերաբերող հարցերը դեռ հնչում են։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Փոթորիկ Կովկասում | Ռուսլան Պուխով”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...