«Փոքր Մհեր» ուսումնական ձեռնարկը նախատեսված է ռուսալեզու նախադպրոցականների և կրտսեր տարիքի դպրոցականների համար։ Աշխույժ ոճով գրված այս ձեռնարկը ռուսալեզու միջավայրում ապրող հայ երեխաներին է մատուցում հայերեն ամենագործածական բառապաշարի զգալի մասը։ Դրանք ներկայացվում են առանձին նախադասությունների, երկխոսությունների, ինչպես նաև փոքրածավալ գրական ստեղծագործությունների միջոցով (սրանք, ի դեպ, մատչելի են, հետաքրքիր)։ Բառերը երբեք տեքստից կտրված չեն. սա գրքի կարևոր արժանիքներից է։ Հատուկ ուշադրություն է դարձվել հայերենի ուղղախոսությանը, քերականական այն իրողություններին, առանց որոնց հնարավոր չէ հայերեն խոսք կառուցել։ Օգտակար են գրքի վերջում զետեղված մեթոդական ցուցումներն ու բառացանկը։ «Փոքր Մհեր» ձեռնարկը մեծապես կնպաստի Ռուսաստանում ապրող հայ երեխաների հայերեն հաղորդակցական կարողությունների ձևավորմանը և զարգացմանը։

Դասագիրքն ուղեկցվում է երկու աշխատանքային տետրերով։

«ԱՅԲ» տետրը նախատեսված է 5–7 տարեկան երեխաների համար, որոնք դեռևս իրենց առաջին լեզուն յուրացնելու և ամրապնդելու փուլում են: Նրանք հայերեն բանավոր խոսքի հետ միասին կարող են ճանաչել հայերեն տպագիր տառերը և կարդալ բառեր, փոքրիկ, պարզ նախադասություններ։ Տետրի առաջադրանքները նպաստում են հայերեն խոսքի զարգացմանը, բառապաշարի ձևավորմանը։

«ԲԵՆ» տետրը ձևավորում կամ կատարելագործում է 8–14 տարեկան երեխաների հայերեն գրելու և կարդալու կարողություններ ու հմտություններ։ Նրանով կարելի է առաջնորդվել ցանկացած այբբենարանով տառուսուցումը ավարտելուց հետո, դասագրքով բանավոր խոսք ուսուցանելու ընթացքում կամ պարզապես «Այբ» տետրով տառաճանաչ դառնալուց հետո։

«ԲԵՆ» տետրի առաջին 12 դասերը բաղկացած են 2 մասից։ 1–ին մասը այն երեխաների համար է, որոնք նոր են սովորում գրել և կարդալ։ Նրանք 2–րդ մասը կարող են կատարել գրքի դասերին զուգահեռ, բանավոր։ Իսկ այն երեխաները, որոնք արդեն տառաճանաչ են, գիտեն գրել և կարդալ հայերեն, 2–րդ մասի վարժությունները կատարում են գրավոր։ 13–րդ դասից հետո ընդհանուր գրավոր դասեր են բոլոր երեխաների համար։

Այս տետրի հետաքրքիր, աշխույժ վարժություններն ու առաջադրանքները երեխաներին սովորեցնում են պարզ, գործնական քերականություն և ամրապնդում են գրքի համապատասխան թեման։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Փոքր Մհեր | Երազիկ Հարությունյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են