Փողը մի քանի հազար տարվա պատմություն ունի և այսօր էլ սերտորեն կապված է յուրաքանչյուրիս հետ: Փողը բոլորիս է պետք: Առանց փողի մեր կյանքը պատկերացնելն անհնար է:

Այս գրքից դու կիմանաս փողի զարգացման ամբողջ պատմությունը, կտեղեկանաս, թե քաղաքակրթության լուսաբացին ինչ առարկաներ էին փողի դեր կատարում և օգտագործվում որպես վճարման միջոց, ինչպես էր փողը փոխանակման, կուտակման և արժեքի գնահատման առարկաների գործառույթ կատարում, մինչև որ ապրանքի և ծառայությունների գների հաշվարկման միավոր դարձավ: Դու կծանոթանաս վճարման հիմնական միջոցներին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Նախ խոսվելու է բնական փողի մասին, որը շրջանառության մեջ էր բավական երկար ժամանակ: Հաջորդ կարևոր փուլը մետաղե դրամի ի հայտ գալն էր: Վերջապես ստեղծվեցին թղթադրամները:
Ամերիկան հայտնագործելը, Նոր աշխարհից մեծ քանակությամբ թանկարժեք մետաղ Եվրոպա բերելը նոր ժամանակների սկիզբը նաև թալերի սկիզբը դրեց: Թալերը Եվրոպայի շատ պետություններում շրջանառության մեջ էր մինչև XIX դարը: Եվ վերջապես կպատմենք արդի դրամական համակարգի մասին, որը ստեղծվեց թղթադրամների ի հայտ գալուց հետո: Դու կիմանաս, թե ինչ է վիրտուալ փողը, և կծանոթանաս եվրոյի պատմությանը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Փողը. Ինչու և Ինչպես”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են