Առակների այս ժողովածուն աշխարհին հայտնի է «Քալիլա և Դիմնա» վերտառությամբ: Հայ ընթերցողին ներկայացվել են «Քալիլա և Դիմնայի» միայն առակները՝ հիմնական և առավել կարևոր հատվածը: Ժողովածուն պարսկերենից թարգմանել և ծանոթագրել է Գևորգ Ասատրյանը: Գրքի սկզբնաղբյուրը հին հնդկական «Պանչատանտրան» («Հնգամատյան») է, որ 6-րդ դարում (550թ.) Սասանյան արքա Խոսրով Անուշրիվանի օրոք թարգմանվել է պահլավերեն: Հետագա դարերում միջնադարյան գրականության այս հուշարձանը շարունակել է իր հաղթարշավը՝ դառնալով Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ ժողովուրդների սեփականությունը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Քալիլա և Դիմնա”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են