Վիպակն առաջին անգամ տպագրվել է 1964 թվականին: Առաջին հայացքից կարող է թվալ, թե վիպակը 1960-ականներին թափ առած քաղաքաշինության մասին է, սակայն ավելացող բնակարանները իրենց հետ ի մի են բերում մարդկային բազմաթիվ ճակատագրեր, որոնք առանձին-առանձին մի պատմություն են:
Քաղվածքներ
- Գրականությունը սուրբ մի տաճար է և ամենքին չէ վիճակված ոտք դնել այդ պատերից ներս։
- Շենքերն էլ են տխրում, ինչպես մարդիկ, պատերն էլ հիշողություն ունեն։ Եվ եթե նրանք իրենց իմացածի մասին չեն պատմում ամենքի, ինչպես մարդիկ, դա պարզապես բնավորություն է։ Եվ քանի որ մարդը չի կարող ապրել թաքուն, ինքն իր մեջ փակված, քանի որ նա միշտ կարիք ունի ուրիշներին պատմելու իր կյանքը, դրա համար էլ կռվել է պատերի հետ և լուսամուտներ բացել։
- Մարդ պետք է ուրիշների համար իրեն ծախսի, ինչպես որ արևն է ծախսում, չսպասելով հատուցման։
- Կյանքը բնորոշելու համար այնքան շատ ածականներ են գործածվել՝ զարմանալի, գեղեցիկ, ձանձրալի, հերոսական, տխուր, երջանիկ, անիմաստ, հրաշալի և հազար ու մի ուրիշ բան։ Գործածել են գրքերում, բաժակաճառերի ժամանակ, նամակների ու օրագրերի մեջ, ամեն մեկին թվացել է, որ իր ածականը սպառել է կյանքի իմաստը։
- Ո՞վ է հնարել այս ինչու բառը․ երևի հաշվապահները կամ փաստաբանները։ Նրանց թվում է, որ աշխարհում ամեն բան իր որոշակի պատճառն ունի և անպայման կան պատրաստ պատասխաններ՝ յուրաքանչյուր ինչու-ի համար։
Reviews
There are no reviews yet.