«Քառյակներ»

Օմար Խայամը (1048-1131) իրանական պոեզիայի փառքը հանդիսացող չորս նշանավոր բանաստեղծներից մեկն է (Ֆիրդուսի, Սաադի, Հաֆեզ, Խայամ): Լինելով իր ժամանակի անվանի գիտնականներից մեկը՝ նա այսօր աշխարհով մեկ հայտնի է ամենից առաջ որպես արևելյան մեծանուն իմաստուն, ում հատուկ է լայն մտահորիզոնը, խորն ու պրպտուն միտքը, ընդամենը մի քանի տողի մեջ ասելիքը սեղմ ու դիպուկ, գեղեցիկ ու տպավորիչ ձևակերպելու զարմանալի կարողությունը: Ահա ինչու արդեն քանի՜ հարյուրամյակ ամբողջ աշխարհում հետաքրքրությունը չի մարում նրա անձի ու ստեղծագործության հանդեպ:

Օմար Խայամը գրել է նաև երկեր մեխանիկայի, աշխարհագրության և երաժշտության վերաբերյալ։ Խայամը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր «Քառյակներ»-ով՝ «ռուբաիներով»։ Խայամը, որ միայն այդ ժանրում է ստեղծագործել, հասցրել է այն իր զարգացման գագաթնակետին և մտել համաշխարհային գրականության մեջ որպես քառյակի անգերազանցելի վարպետ։ Հայտնի չէ, թե նրան վերագրվող 400 «քառյակներ»-ից որոնք են ստուգապես իրենը։ Խայամը նաև նախորդների համեմատ նոր և ճշգրիտ տոմարի հեղինակ է, որն Իրանում օգտագործվում է առ այսօր։ Խայամի «Քառյակներ»-ը հայերեն են թարգմանել Արամ ՉարըգըՀովհաննես ՄասեհյանըԱրշակ ՉոպանյանըՀովսեփ ՄիրզայանըԱրշակ ԱթայանըՍերգեյ ՈւմառյանըՎարուժան Խաստուրը։ Խայամագիտության մեջ մեծ վաստակ ունի նաև Էդուարդ Աղայանը։

Կենսագրություն

Ծնվել է Իրանի Խորասան նահանգի Նիշապուր քաղաքում։ Համաձայն անվան Խայամ (خیام) մասնիկի, որը նշանակում է վրանագործ, կարելի է ենթադրություններ կատարել նրա հոր մասնագիտության վերաբերյալ։ Հայտնի է նաև որ ունեցել է կրտսեր քույր Աիշա անունով։ Մանկությունն անցկացրել է հյուսիսային Աֆղանստանի Բալխ գյուղում, որտեղ ուսանել է ժամանակի նշանավոր իմաստուն՝ Մուհամմադ Մանսուրու մոտ։ Հետագայում շարունակել է ուսանել Մովաֆաք ալ Նիշապուրու մոտ, ով հայտնի էր, որպես Խորասանի լավագույն դասախոս։

8 տարեկանում գիտեր Ղուրանը, 12 տարեկանում դառնում է Նիշապուրի մադրասի աշակերտ։ Գերազանց ավատեով ուսումը՝ ստանում է բժշկի մասնագիտություն, ինչը սակայն նրան չէր հետաքրքրում, և նա սկսում է ուսումնասիրել մաթեմատիկան, մասնավորապես՝ անտիկ դարաշրջանի հույն մաթեմատիկոսների աշխատությունները։ Ծնողների մահվանից հետո 16 տարեկանում վաճառում է հորական տունն ու արհեստանոցը և տեղափոխվում է Սամարղանդ, որտեղ սկսում է աշակերտել տեղի մադրասում, սակայն որոշ ժամանակ անց փայլուն գիտելիքների շնորհիվ դառնում է ուսուցիչ։

Հետագայում տեղափոխվում է Բուհարա։ 1074 թվականին նրան հրավիրում են Իսպահան՝ սելջուկ սուլթան Մելիք-Շահ I-ի արքունիք, որտեղ սուլթանի վեզիր Նիզամ ալ-Մուլքի հովանու ներքո դառնում է սուլթանի հոգևոր խորհրդական, իսկ հետագայում նաև արքունական աստղադիտարանի ղեկավար, որտեղ և ստեղծում է իր նշանավոր արևային օրացույցը։ 1079 թվականին իր պաշտոնակիցների հետ նա բարեփոխել է հին պարսկական պամարը։ Մինչև 1092 թվական նա ծավալում է բավականին բեղմնավոր գործունեություն, սակայն Մելիք Շահի ու Նիզամ ալ-Մուլքի սպանությունից հետո ստիպված է լինում լքել Իսպահանը։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Քառյակներ | Օմար Խայամ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...