«Քարաստան»
«ՍԵՐԸ
Որովհետև ես այլևս հարցեր չտվեցի, քանի այդ հարցերի
ինքնաբավությունը նախապես հոդախախտված պատասխանների անհաղթության կասկած և մերժում է, ժխտող դիրքավորում, հակառակադրության տառապանք, անհաղթության ֆրենոս: Կրկնում եմ
Եվ ուրեմն մենք իջանք Փարիզ, և դիմացի շենքից սկսվեց և տարածվեց երկար: Ես զանգեցի և անուն տվեցի, հանդիպման սրճարանի սպասքը ձկնիկներով էր պատված: Ես տեսա լիճը`նրանց բոլորին իր ներս տանող, և դիմացին մի ֆրանսուհի ուհի, որն իր փորի թուլացած մաշկն էր մյուս ուհուն ցուցադրում`խնամված մատները հեշտորեն խրելով փափկության մեջ: Եվ այս երկրորդը իր արծաթափայլ պայուսակի արտացոլանքում շրթներկն էր փորձում թարմացնել`խախտելով շուրթագծերի սահմաններ, երբ հանկարծ իր արհեստական եղունգները իմ ծնկի մեջ է խրում ու գոռում, որ դիմացի շենքը շարժվում է իրեն ընդառաջ, և ապա խաղաղվելով`հարցնում, թե ինչ կանեի ես, եթե մի կոկորդիլոս հանգիստ սողալով գար և պտտվեր իմ ոտքերի շուրջը և ոչինչ –եվ ապա նորից շենքի տագնապը, եվ մենք երեքով խելակորույս վազում ենք և ռեզինե մազակալը իրար փոխանցում, որ ատամների տակ սեղմենք, մինչ այս Փարիզը կվերջանա, և մենք դուրս կգանք վերջապես»:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Քարաստան | Մերրի Մկրտչյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...