Հեղինակ | Սերգեյ Դովլաթով |
---|---|
Թարգմանություն | Լեոնիդ Զիլֆուղարյան |
Հրատարակչություն | Անտարես |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2022 |
Էջեր | 144 |
Ֆորմատ | 125x200 մմ |
ISBN | 978-9939-76-806-9 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 255 գ |
«Օտարերկրուհին» վիպակի գործողությունը ծավալվում է Նյու Յորքի ռուսական շրջանում, որտեղ հաստատվել են ռուսական արտագաղթի «երրորդ ալիքի» ներկայացուցիչները: Կերպարների թվում են ֆոտոստուդիայի սեփականատեր Եվսեյ Ռուբինչիկը, որն արդեն իննը տարի վճարում է իր ձեռնարկության պարտքերը, «Դնեպր» խանութի սեփականատեր Զյամա Պիվովարովը, որը տեղի բնակիչներին մատակարարում է Վոլոգդայի յուղ և Ռիգայի շպրոտ, այլախոհ Կարավաևը, որին Ամերիկայում պակասում են «մարքսիզմը և պատժիչ մարմինները», անշարժ գույքի առևտրական Արկաշա Լերները, որն ունի «նյութական բարեկեցության յուրահատուկ շնորհ»:
Վիպակի գլխավոր հերոսուհին Մարուսյա Թաթարովիչն է: Լինելով նոմենկլատուրային ծնողների դուստր՝ նա ԽՍՀՄ-ից հեռանալու ակնհայտ պատճառ չուներ: Սակայն ինչ-որ պահի երիտասարդ կնոջը թվացել է, որ «ամեն ինչ արդեն եղել է», և մի օր նա որդու հետ վայրէջք է կատարել Քենեդիի անվան օդանավակայանում…
«Օտարերկրուհին» Սերգեյ Դովլաթովի վիպակն է, որը գրվել է 1985 թվականին Նյու Յորքում և առաջին անգամ հրատարակվել է «Russica Publishers» հրատարակչությունում 1986 թվականին: Հեղինակի առաջին գեղարվեստական գիրքն է Ամերիկայում կյանքի մասին:
Հեղինակի խոսքով՝ այս գիրքը, ինչպես և ավելի ուշ ստեղծված «Մասնաճյուղը», բոլորովին էլ Ամերիկայի մասին չէ, քանի որ «դրանցում կենտրոնական կերպարներ են մնում ռուս գաղթականները:
2013 թվականին Աշդոդի «Կոնտեքստ» թատրոնը (Իսրայել) բեմադրել է «Օտարերկրուհին» ներկայացումը (բեմական տարբերակի հեղինակ՝ Միխայիլ Տեպլիցկի):
Reviews
There are no reviews yet.