2,990 ֏
Հեղինակ | Ալբեր Կամյու |
---|---|
Թարգմանություն | Աննա Հակոբյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Նոբելյան մրցանակակիրներ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2019 |
Էջեր | 176 |
Ֆորմատ | 148x210 մմ |
ISBN | 978-9939-76-259-3 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | 20-րդ դարի կարևոր գրքերը, Խմբագրության ընտրությունը |
Զանգվածը | 192 գ |
Մերսոն Ալժիրում բնակվող ֆրանսիացի մանր ծառայող է: Լուր է ստանում մոր մահվան մասին: Երեք տարի դրանից առաջ՝ չկարողանալով պահել մորը՝ հանձնել է ծերանոց: Մոր թաղմանը գնալու համար ստանում է երկշաբաթ ազատում աշխատանքից: Ծերանոցի տնօրենի հետ կարճ զրույցից հետո պատրաստվում է գիշերն անցկացնել մոր դագաղի մոտ: Սակայն հրաժարվում է վերջին անգամ նայելու հանգուցյալի դեմքին: Զրուցում է պահակի հետ, խմում է սուրճ, ծխում է, հետո քնում: Արթնանալով տեսնում է, որ ծերանոցի մոր ընկերուհիները հավաքվել են իր շուրջը և հակված են մեղադրել նրան: Հաջորդ օրը Մերսոն թաղում է մորը և վերադառնում է Ալժիր: Տասներկու ժամ քնելուց հետո գնում է ծովափ, որտեղ հանդիպում է իր նախկին գրասենյակի մեքենագրուհի Մարի Կարդոնային: Նույն երեկո վերջինս դառնում է նրա սիրուհին: Հաջորդ օրն անցկացնելով իր սենյակի պատուհանի մոտ` Մերսոն որոշում է, որ իր կյանքում ըստ էության ոչինչ չի փոխվել:
1942 թվականին լույս տեսած իր առաջին՝ «Օտարը» վեպում Ալբեր Կամյուն գեղարվեստականորեն առարկայացնում է աբսուրդի և էքզիստենցիալիզմի փիլիսոփայության վերաբերյալ իր հայացքները: Այդ հայացքները մարմնավորող վեպի գլխավոր հերոսի գլխավոր առանձնահատկությունը կեղծավորության ու ստի հանդեպ ատելությունն է, հավակնությունների գրեթե բացակայությունը, անգամ, եթե այդ ամենը հակասում է սեփական շահերին:
Reviews
There are no reviews yet.